Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Jetta-ն ու MIni cooper-ը. վերջինս բախվել է էլեկտրասյանն ու քոլեջի պատին. կան վիրավորներ.

17 Օգոստոս, 2020 23:56
Ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Jetta-ն ու MIni cooper-ը. վերջինս բախվել է էլեկտրասյանն ու քոլեջի պատին. կան վիրավորներ.

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի դիմաց, բախվել են MIni cooper և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնսսվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, իսկ մյուսին՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով էլ MIni cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էկեկտրասյանը, կոտրել արտաքին լուսավորման սարքը, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել քոլեջի պատին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին