Կարևոր իրադարձություններ

Ջո Բայդենը զայրացրել է թուրքերին

17 Օգոստոս, 2020 23:25
Ջո Բայդենը զայրացրել է թուրքերին

Թուրք պաշտոնյաները շարունակել են քննադատել ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի տեսանյութը, որը տարածվել է սոցիալական ցանցերում, հաղորդում է Bloomberg-ը:

The Weekly վավերագրական սերիալում, որը նվիրված է New York Times-ում նշանավոր վերնագրերին, Բայդենը պատմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԱՄՆ հարաբերությունների իր տեսլականի մասին՝ անվանելով նրան «ավտոկրատ»: Բայդենը նաև նշել է, որ նախագահ դառնալու դեպքում «կքաջալերի» թուրքական ընդդիմությանը՝ Էրդողանին հաղթելու համար:

Տեսանյութը բացասական արձագանք է առաջացրել, թուրք քաղաքական գործիչները և քաղաքագետները իրենց անհամաձայնությունն են հայտնել:

«Հետաքրքիր է, որ նախագահի թեկնածուն, ով նաև փոխնախագահ է եղել, նման սխալներ է թույլ տալիս»,- մեջբերում է Bloomberg-ը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի կարծիքը, որ նա հայտնել է Դոմինիկյան Հանրապետությունում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին