Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

17 Օգոստոս, 2020 21:11
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ՝ Հայաստանում իր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Մարիեն Հաթինգին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի շրջանակներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին