Կարևոր իրադարձություններ

Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին կքննարկեն Բելառուսում ստեղծված իրավիճակը

17 Օգոստոս, 2020 20:59
Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին կքննարկեն Բելառուսում ստեղծված իրավիճակը

Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին հեռավար նիստ կանցկացնեն՝ քննարկելու այդ երկրի հետընտրական իրավիճակը: Այս մասին հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը: 

Նշենք, որ Եվրոխորհրդարանի առաջատար քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարության համաձայն՝ խորհրդարանի պատգամավորները Ալեքսանդր Լուկաշենկոյին  չեն ընդունում որպես Բելառուսի նորընտիր նախագահ և նրան Եվրոպական Միությունում համարում են persona non grata։

Անցած շաբաթ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրակեղծիքների և ոստիկանական բռնությունների համար:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ի երեկոյան նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսից մի փոքր ավելի:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին