Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

17 Օգոստոս, 2020 20:38
Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Գաբրիել Բալայանը  վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև  զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին