Կարևոր իրադարձություններ

Արմավիր ՔԿՀ-ում ռենտգեն սարքի շնորհիվ կանխվել է թմրանյութերի հերթական փոխանցումը ազատազրկված անձին

17 Օգոստոս, 2020 20:27
Արմավիր ՔԿՀ-ում ռենտգեն սարքի շնորհիվ կանխվել է թմրանյութերի հերթական փոխանցումը ազատազրկված անձին

ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ա.Պ. 2020թ. օգոստոսի 17-ին տաքսու վարորդ, անհատ ձեռներեց Ա.Գ. կողմից բերված հանձնուքի պարունակությունը քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից «RAPISCAN ORION 920 CX» մոդելի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքավորումով զննելու ընթացքում «Նոյ» ապրանքանիշի 10 տուփ ծխախոտներից 2-ի 40 գլանակների խտության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող,  16.95գր. դեղնականաչավուն և թմարմոլների շրջանում որպես «շոկոլադկա» հայտնի 08.79գր. զանգվածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին