Կարևոր իրադարձություններ

46-ամյա կինը 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել․ ոստիականության բացահայտումը

17 Օգոստոս, 2020 20:15
46-ամյա կինը 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել․ ոստիականության բացահայտումը

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց: 

Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին