Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին․ Սմբատ Գոգյանի պատասխանը (տեսանյութ)

17 Օգոստոս, 2020 18:42
Ինչո՞ւ ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին․ Սմբատ Գոգյանի պատասխանը (տեսանյութ)

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված հայտարարությանը, որով ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվում է։ 

«Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին 2-3 շաբաթների ընթացքում ագիտացիա էր կազմվում այդ ուղղությամբ, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանին դոկտորի գիտական աստիճանից։ Եվ ասեմ, որ վարչական վարույթը բավարարող այդ 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված էր»,- նշեց Գոգյանը։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից Դիանա Գալոյանի վարչական բողոքները բավարարելուն, և ԲՈԿ նախագահի հրամանները անվավեր ճանաչելուն`Գոգյանն ասաց, որ այս որոշումները շատ սխալ են և խոցելի և, որ այն հնարավոր է վիճարկել դատական կարգով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին