Կարևոր իրադարձություններ

Զինվորականներին տեղափոխել են Մինսկի կենտրոն

17 Օգոստոս, 2020 17:50
Զինվորականներին տեղափոխել են Մինսկի կենտրոն

Ներքին զորքերի տաս բեռնատարներից բաղկացած շարասյունն ընթացել է Անկախության պողոտայի երկայնքով՝ դեպի Մինսկի կենտրոն, հայտնում է Ռիա Նովոստին

Նրանք անցել են Մոսկովսկայա մետրոյի կայարանի կողքով, որից քիչ հեռու բողոքի ցույց էր տեղի ունենում:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Բելառուսի տարածքում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ ԿԸՀ-ի՝ նա հավաքել է  ձայների 80,1% -ը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին