Կարևոր իրադարձություններ

Եվրոխորհրդարանը հրաժարվում է Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի նախագահ

17 Օգոստոս, 2020 15:11
Եվրոխորհրդարանը հրաժարվում է Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի նախագահ

Եվրոխորհրդարանի առաջատար քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարության համաձայն՝ խորհրդարանի պատգամավորները Ալեքսանդր Լուկաշենկոյին  չեն ընդունում որպես Բելառուսի նորընտիր նախագահ և նրան Եվրոպական Միությունում համարում են persona non grata, հայտնում է Ռիա Նովոստի:

Փաստաթղթում ասվում է, որ վերջին նախագահական ընտրությունները «ո՛չ ազատ էին,  ո՛չ էլ արդար», և «հավաստի զեկույցները մատնանշում են Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակը», ում արևմտյան մի շարք երկրներ դիտում էին որպես Բելառուսի գործող նախագահի գլխավոր մրցակից:

«Հետևաբար, մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես ընտրված նախագահ և նրան Եվրոմիությունում համարում ենք persona non grata: Մենք միանում ենք բելառուս ժողովրդին, և նոր ու ազատ ընտրություններ ենք պահանջում», - մեջբերում է Ռիա Նովոստին:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին