Կարևոր իրադարձություններ

Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամով՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար

17 Օգոստոս, 2020 13:59
Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հզր դրամով՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար

Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 մլն 800 հազար դրամի չափով՝ աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու համար:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին»,-ասված է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ  Հրաչյա Սարսգյանի՝ օգոստոսի 14-ով թվագրված կարգադրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին