Կարևոր իրադարձություններ

Խարդախության համար հետախուզվող 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

17 Օգոստոս, 2020 12:30
Խարդախության համար հետախուզվող 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Սևակ Պ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին