Կարևոր իրադարձություններ

Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել

17 Օգոստոս, 2020 12:00
Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել

Բելառուսի կառավարությունը, համաձայն օրենքի, վայր է դրել լիազորությունները նորընտիր նախագահի առջև: Նման հրամանագիր է հրապարակվել Ազգային իրավական ինտերնետային պորտալում, գրում է Известия-ն։

«Փաստաթղթի համաձայն՝ վարչապետին, նախարարներին և պետական կոմիտեների նախագահներին հանձնարարված է իրենց լիազորությունները կատարել մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը», – գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ի երեկոյան նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսից մի փոքր ավելի:  

 

Լրահոս

Դիտել ավելին