Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը երկխոսության և բռնությունից հրաժարվելու կոչ է արել բելառուսցիներին

17 Օգոստոս, 2020 11:51
Հռոմի պապը երկխոսության և բռնությունից հրաժարվելու կոչ է արել բելառուսցիներին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Բելառուսում երկխոսության և արդարության կոչ է արել։ Այս մասին նա հայտնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ դիմելով հավատացյալներին ու ուխտավորներին։ Այս մասի հայտնում է РБК-ն՝ հղում անելով Vatican News-ին։

«Իմ մտքերը թանկագին Բելառուսի հետ են։ Ուշադրությամբ հետևում եմ հետընտրական իրավիճակին և երկխոսության, բռնությունից հրաժարվելու, արդարությունն ու իրավունքները հարգելու կոչ եմ անում։ Ես բոլոր բելառուսներին վստահում եմ Մադոննայի, աշխարհի տիրուհու պաշտպանությունը»,- ասել է քահանայապետը։

Պապի ելույթի ընթացքում Սուրբ Պետրոսի հրապարակում մարդիկ են հավաքված եղել, ովքեր բելառուսական ընդդիմության դրոշն են պահել։  

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ի երեկոյան նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսից մի փոքր ավելի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին