Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Նախորդ օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք․ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

17 Օգոստոս, 2020 11:00
Նախորդ օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք․ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 38 նոր դեպք և 71 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին