Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

17 Օգոստոս, 2020 10:42
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Վստահ եմ, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշված է Արմեն Սարգսյանի ուղերձում: 

Հայաստանի նախագահը Ջոկո Վիդոդոյին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ինդոնեզիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին