Կարևոր իրադարձություններ

Մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին․ Մխիթար Հայրապետյան

17 Օգոստոս, 2020 10:32
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին:

Այսօր ողջ կիրակին անցկացրի Երևանի շախմատի ֆեդերացիայի «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաքում: Այստեղ արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Ուրախությամբ մասնակցեցի եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում լավագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը:

Հավաքին ներկա էր նաև Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

Շախմատային միջավայրի թելադրանքով՝ մի քանի պարտիա ինքս էլ խաղացի»:

 

Լրահոս

Դիտել ավելին