Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Դիլիջանի ոլորաններում․ 2 մեքենայի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել․ 4 մարդ հոսպիտալացվել է

17 Օգոստոս, 2020 09:58
Ավտովթար Դիլիջանի ոլորաններում․ 2 մեքենայի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել․ 4 մարդ հոսպիտալացվել է

Օգոստոսի 16-ին, ժամը 20:55-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի թունելից դեպի Դիլիջան քաղաք 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Պապ Մ․, ծնված 1993 թ.) և «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ռուբեն Ս․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:40-ին: Այրվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, իսկ«ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և ուղևորներ Կարինե Բ․-ն (ծնված 1967 թ.), Աստղիկ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին