Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառի կետերը և երթուղիները

16 Օգոստոս, 2020 23:11
Տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառի կետերը և երթուղիները

Կիրակի՝ օգոստոսի 16-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն են շարունակել իրականացնել միաժամանակ Երևանի մի քանի վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից դիտարկվել են հատկապես մայրաքաղաքի առավել ծանրաբեռնված կանգառի կետերը և երթուղիները՝ հաշվի առնելով վերջին օրերին ՏՄ կողմից առավել հաճախ արձանագրված գերբեռնված փոխադրում իրականացնելու դեպքերի վիճակագրությունը:

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են նաև կանխարգելիչ միջոցառումներ: Կատարել են լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել պարտադիր կատարման և շտկման ցուցումներ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն շարունակվում են մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին