Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց են ունեցել

16 Օգոստոս, 2020 18:30
Պուտինն ու Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց է ունեցել բելառուսցի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին կիրակի՝ օգոստոսի 16-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ընտրություններից հետո Բելառուսում տիրող իրավիճակը, մասնավորապես, դրսից հանրապետության իշխանությունների վրա գործադրվող ճնշումները:

Բացի այդ, Պուտինը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցել Մինսկին հանրապետությունում առկա խնդիրների լուծման գործում՝ Միութենական պետության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին