Կարևոր իրադարձություններ

Սոլակ գյուղի մոտ ժայռից ընկած 16-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է

16 Օգոստոս, 2020 17:45
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Սոլակ գյուղի մոտ ժայռից ընկած 16-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է

Սոլակ գյուղի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա պատանու  վիճակը ծայրահեղ ծանր է , նա   գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․):

ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:

Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին