Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր մահվան կապակցությամբ

16 Օգոստոս, 2020 13:42
Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր. «Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ հիասքանչ եղբայր Ռոբերտը այսօր հեռացավ կյանքից: Նա միայն իմ եղբայրը չէր. նա իմ լավագույն ընկերն էր: Նրա պակասը ես շատ կզգամ, բայց մենք կրկին հանդիպելու ենք: Նրա հիշատակը միշտ կմնա իմ սրտում: Ռոբերտ, ես քեզ սիրում եմ: Հանգչիր խաղաղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին