Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561,5
    571,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

Արմավիրում 32–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

16 Օգոստոս, 2020 12:49
Արմավիրում 32–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 75 RG 500 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին