Կարևոր իրադարձություններ

Ներքին անվտանգության վարչության պետը պատասխանեց քաղաքացիների հեռախոսազանգերին

17 Հոկտեմբեր, 2015 14:04
Ներքին անվտանգության վարչության պետը պատասխանեց քաղաքացիների հեռախոսազանգերին

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում ամեն ուրբաթ գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Հոկտեմբերի 16-ին «Ուղիղ կապի» զանգերին պատասխանում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը, ում ուղղված շուրջ մեկ տասնյակի հասնող հարցերն առնչվում էին, քաղաքացիների համոզմամբ, ոստիկանության ծառայողների անօրինական գործողություններին, մասնավորապես, ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելուն, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելուն, դիմում-բողոքներին պատշաճ ընթացք չտալուն, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելուն և այլն: 
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, մի քանիսով սկսվել են ուսումնասիրություններ:
Հեռախոսազանգերի մի մասն էլ թեև չէին վերաբերում ներքին անվտանգության վարչության գործառույթներին, սակայն քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն և հարցերն ըստ այդմ ուղղորդվել են համապատասխան ստորաբաժանումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին