Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայր Ռոբերտ Թրամփը

16 Օգոստոս, 2020 10:21
Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբայր Ռոբերտ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ օրը մահացել է: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը. հաղորրդում է ՏԱՍՍ-ը: 

«Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ հիասքանչ եղբայր Ռոբերտը այսօր հեռացավ կյանքից: Նա միայն իմ եղբայրը չէր. նա իմ լավագույն ընկերն էր: Նրա պակասը ես շատ կզգամ, բայց մենք կրկին հանդիպելու ենք: Նրա հիշատակը միշտ կմնա իմ սրտում: Ռոբերտ, ես քեզ սիրում եմ: Հանգչիր խաղաղությամբ»- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը:

Ուրբաթ Թրամփը այցելել էր Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը, որտեղ իր կրտսեր եղբայրն էր: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: 

Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 71-ամյա Ռոբերտ Թրամփը ծանր հիվանդության պատճառով հոսպիտալացվել է: Աղբյուրները չեն նշել՝ առողջական ինչ խնդիրների մասին է խոսքը: Իսկ Թրամփն իր հերթին նշել էր.  «Ռոբերտի համար «դժվար ժամանակներ են», սակայն ես հույս ունեմ,որ նա շուտով կառողջանա»:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին