Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    562,5
    572,5

  • RUB

    6,24
    6,49

Կարևոր իրադարձություններ

Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է 3 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ

15 Օգոստոս, 2020 18:58
Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է 3 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

 

ՍԱՏՄ շաբաթօրյա կրկնայցերը, ստուգայցերն ու մշտադիտարկումները խախտումների հստակ նվազում են արձանագրել. Երևանում դրանք ընդհանրապես չեն հայտնաբերվել, իսկ մարզերում եղել են շատ քիչ, եթե հաշվի առնենք հատկապես շաբաթ-կիրակի օրերին արձանագրվող հոսքը դեպի հանգստյան տներ: Խախտումները հիմնականում վերաբերում են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացմանը, բոլոր նախատեսված վայրերում փակվող աղբամանների և ձեռքերի ախտահանման միջոցների բացակայությանը:

Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է ընդամենը 3 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը:

 

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար. ՍԱՏՄ-ն հետմուտ է լինելու դրանց պահպամանն ամենուր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին