Կարևոր իրադարձություններ

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. ՊԲ

15 Օգոստոս, 2020 18:51
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. ՊԲ

Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
 

Լրահոս

Դիտել ավելին