Կարևոր իրադարձություններ

«Ո՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» հոդվածի հեղինակին ուզում եմ ինքս հարցնել, թե ինչու՞ է վերջինս զբաղվում բացահայտ մանիպուլյացիայով․ ԱՆ խոսնակ

15 Օգոստոս, 2020 16:55
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
«Ո՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» հոդվածի հեղինակին ուզում եմ ինքս հարցնել, թե ինչու՞ է վերջինս զբաղվում բացահայտ մանիպուլյացիայով․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Lurer.com-ում հայտնված «Ո՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» հոդվածի հեղինակին ուզում եմ ինքս հարցնել, թե ինչու՞ է վերջինս զբաղվում բացահայտ մանիպուլյացիայով։

Առողջապահության նախարարության պատասխանը ներառել է բացառապես գերատեսչությանը տրամադրված օգնության վերաբերյալ տեղեկատվություն և չի պարունակել հոդվածի մեջ մատնանշված մյուս կառույցներին արված աջակցությունը (առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, պաշտպանության նախարարությունը, ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշիվը)։

Ինչ վերաբերում է թվարկած հավաքածուներին, ապա ամեն հավաքածուն իր մեջ ներառում է 100 թեստ կամ ռեագենտ։ Պարզ հաշվարկով կարծում եմ տեսանելի է, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից տրված տեղեկատվության հետ, ըստ էության, հակասություն չկա։

Անդրադառնալով բժիշկների խմբին, նշեմ, որ 5 հոգուց բաղկացած բժիշկների խումբը Հայաստան է ժամանել «Վիվա» բարեգործական ընկերության և մասնավոր հատվածի աջակցությամբ, ինչը պետական աջակցություն չի համարվում։

Ի վերջո, նույն հարցման պատասխանի մեջ տրամադրված է հետադարձ կապի համար հեռախոսահամար և լրացուցիչ հարցերի դեպքում լրագրողը կարող էր մատնանշածս պարզաբանումները ստանալ։

Առիթն օգտագործելով ևս մեկ ագամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին, որոնք համավարակի պայմաններում իրենց անհատույց օգնությունն են տրամադրել մեր երկրին ու առողջապահական համակարգին»։

 

Լրահոս

Դիտել ավելին