Կարևոր իրադարձություններ

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Բեյրութում ապրող մեր հայրենակիցները Հայաստան գալուց հետո այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն․ Զարուհի Բաթոյան

15 Օգոստոս, 2020 16:42
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Բեյրութում ապրող մեր հայրենակիցները Հայաստան գալուց հետո այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում:

Եվ, որ ամենակարևորն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում:

Այս նպատակով առաջին հերթին սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր պետք է մշակել և գործող ծրագրերը վերանայել: Այս ուղղությամբ աշխատանքները սկսված են և նախարարությունը ևս մասնակցում է քննարկումներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին