Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը

15 Օգոստոս, 2020 16:27
Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը

Ոստիկանության Երևան քաղաքի քրեական-հետախուզության բաժինը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկ բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով, իրավապահները դեպքի վայր են գնացել չորս մեքենայով, դիմակավորված եւ նրան տարել են Ոստիկանության Արավկիրի բաժին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան տարել են ապօրինի զենք-զինամթեքր պահելու կասկածանքով և մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են Վինչեստր տեսակի զենք, որը սակայն օրինական է եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին