Կարևոր իրադարձություններ

Պարզ լճի շրջակայքում վարձավճարները պետք է վերանայվեն․ Ռոմանոս Պետրոսյան

15 Օգոստոս, 2020 15:48
Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան
Պարզ լճի շրջակայքում վարձավճարները պետք է վերանայվեն․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ

֊ Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։
Նախարար Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։
Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

֊ Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար։

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին