Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 21 միլիոնից

15 Օգոստոս, 2020 15:23
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 21 միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 21,387,734-ի, մահացել է՝ 764,107-ը, ապաքինվել են՝ 14,169,341-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության և վարակվածության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 171,568 մարդ, վարակվել՝ 5,478,009-ը:

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Բրազիա է՝ 3,278,895, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 106,571 մարդ ։

Երրորդն Հնդկաստանն է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 2,530,943-ի, մահերինը՝ 49,171-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:    

 

Լրահոս

Դիտել ավելին