Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է. ինչ հանձնարարականներ է տվել նախարարը

15 Օգոստոս, 2020 13:05
Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է. ինչ հանձնարարականներ է տվել նախարարը

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․ 

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։

Նախարարը դիտարկում է Դիլիջան տանող ոլորանների ճանապարհահատվածում տեղադրված, համապատասխան փաստաթղթեր չունեցող շինություններն ու տաղավարները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի ենթակայության սահմաններում և կառուցապատված կամ տեղադրված են օրենքի խախտումներով։

Նախարար Պետրոսյանը տեղում հանձնարարականներ է տալիս Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին՝ նվազագույն ժամկետներում գույքագրել ու իրեն ներկայացնել ոլորանների հատվածում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում անկանոն տեղադրված եւ կառուցված շինությունների ու տաղավարների ամբողջական ցանկը, ստուգել դրանց գործունեության օրինականությունն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Հարկ եղած դեպքում սկսել ապամոնտաժման կամ հեռացման աշխատանքներ»։

На изображении может находиться: 1 человек, стоит, гора, небо, борода, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, гора, небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, небо и на улице

На изображении может находиться: небо, дерево, облако, дом, растение, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, небо и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին