Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինն էլ փլուզել է քարե պարիսպը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ

15 Օգոստոս, 2020 12:43
Արմավիրի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինն էլ փլուզել է քարե պարիսպը. 7 վիրավորների մեջ կան երեխաներ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 16։30-ի սահմաններում Այգևան գյուղի սկզբնամասում բախվել են Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Սմբատ Ս-ի վարած BMW մակնիշի և Նորապատ գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Նշվում է, որ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորները՝ Նորապատ գյուղի բնակիչներ, 51-ամյա Լիանա Խ-ն, 2-ամյա Նարե Խ-ն, 9-ամյա Աննա Խ-ն, 7-ամյա Լիանա Խ-ն և 51-ամյա Անահիտ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Սմբատ Ս-ն՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին