Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին

15 Օգոստոս, 2020 12:09
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին Ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ փոխգործակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդգրկուն դարձնել հայ-կորեական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում»:


 

Լրահոս

Դիտել ավելին