Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Համայնքի համար պակաս ծախսատար է քերել ասֆալտի մաշված վերին շերտն ու նորը փռել. Հակոբ Կարապետյանը պարզաբանում է

15 Օգոստոս, 2020 11:35
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Համայնքի համար պակաս ծախսատար է քերել ասֆալտի մաշված վերին շերտն ու նորը փռել. Հակոբ Կարապետյանը պարզաբանում է

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ստիպված եմ էս պոստն անել, որովհետեւ մի քանի հարգարժան ֆրենդների մոտ տեսա հարցադրումներ, թե «ինչու են ասֆալտում Բաղրամյանը, եթե երկու տարի առաջ էին նորոգել պողոտան»։

Նախ, պողոտայի այս հատվածը վերջին անգամ նորոգել էին 2012-ին։ Դրանից առաջ հիմնանորոգել էին 2000-ականներին՝ Լինսի հիմնադրամի փողերով։ Եվ ասֆալտե ծածկը արդեն մաշված էր ու շատ ճաքեր ուներ։ Առաջին երեք լուսանկարն ու տեսանյութը դա ցույց են տալիս։

Ճանապարհի ծածկը, մանավանդ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, պարտադիր չէ որ քանդուքարափ լինի, ալիքներ տա ու փոսերով պատվի, որ մասնագետները վերանորոգելու անհրաժեշտություն տեսնեն։ Եվ համայնքի համար պակաս ծախսատար է քերել ասֆալտի մաշված վերին շերտն ու նորը փռել, քան սպասել, մինչեւ ճանապարհը քանդվի ու հիմնանորոգում պահանջի, մանավանդ, որ ներկա տեխնիկան դրա հնարավորությունը տալիս է։

Ի դեպ, այս հատվածում, ինչպես եւ այլուր, աշխատանքը արվում է հնարավորինս արագ ու հիմնականում գիշերային ժամերին, որպեսզի երթեւեկությանը շատ չխանգարի»։

На изображении может находиться: ночь и на улице

На изображении может находиться: ночь и на улице

На изображении может находиться: ночь, небо и на улице

На изображении может находиться: на улице

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին