Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ

15 Օգոստոս, 2020 11:10
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ

Վսրչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում երկկողմ և բազմակողմ համագործակցության համակողմանի զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին