Կարևոր իրադարձություններ

Երբվանից է գործելու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը․ «Ժողովուրդ»

15 Օգոստոս, 2020 08:02
Երբվանից է գործելու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացավ, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից: Սակայն իշխանությունները դեռեւս հստակ չգիտեն, թե ինչպես պետք է ապահովեն անցումային փուլը: Ինչպես հայտնի է, դեռեւս դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ, մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։ 

Սահմանադրական օրենքների փաթեթն էլ նախաձեռնել է ՀՀ արդարադատության նախարարությունը, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։ Այսպիսով, նախագծի առաջին օղակող ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե՝ համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում:

Ավելին, դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաև հասարակական սեկտորի համար։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան որոշակի սահմանափակումներ: Օրինակ, դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե Մարդու իրավունքների դատարանը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով»:

 

Լրահոս

Դիտել ավելին