Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes ML 350-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ

14 Օգոստոս, 2020 23:57
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes ML 350-ն ու Toyota Camry-ն. կան վիրավորներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Դավիթ Բեկ և Սարի Թաղ 28 փողոցի սկզբնամասում բախվել են 25-ամյա Գևորգ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի 94 GV 949 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ներսիսյանի վարած Mercedes ML 350 մակնիշի 01 AD 005 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին