Կարևոր իրադարձություններ

Տավուշյան մարտերում հաղթել ենք ոչ միայն զենքով, այլ նաև խելքով․ ռազմագետ

14 Օգոստոս, 2020 22:56
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Տավուշյան մարտերում հաղթել ենք ոչ միայն զենքով, այլ նաև խելքով․ ռազմագետ

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տավուշյան մարտերը բացառիկ էին, նրանք տարբերվող էին։ Տավուշյան մարտերում հաղթել ենք ոչ միայն զենքով, այլ նաև խելքով, ավելի ճիշտ՝ սկզբից խելքով, հետո՝ զենքով։

Տավուշյան մարտերը չեմ համեմատի Արցախյան պատերազմի հետ, քանի որ այն ժամանակ և հիմա բոլորովին այլ տեխնիկական վիճակ էր, կփորձեմ համեմատել ապրիլյան պատերազմի հետ։ Ապրիլյանին թշնամուն դու տեսնում էիր, նա գալիս էր, գալիս էր կենդանի ուժով, նրան կարող էիր խոցել, նրան կարող էիր տալ հակահարված, բայց տավուշյան մարտերում բոլորովին այլ իրավիճակ էր։ Թշնամին երկնքում էր, հայտնվում էր անսպասելի, ու չգիտեիր, թե հաջորդ պահին որտեղից է գալու ու որտեղ է թիրախավորել։ Տավուշյան մարտերը որքան նեղ տեղայնացված էին, այնքան բարդ ու խճճված էին։ Այս մարտերին մասնակցող ամեն մի զինվոր, սպա բացառիկ հերոսներ են եղել։ Այստեղ նրանք չեն կրակել հրաձգային զենքից, այստեղ զենքը եղել է խելքը, շուտ կողմնորոշվելը, գործելը, ճիշտ որոշում կայացնելն ու արագ իրագործելը։ Տավուշյան մարտերին ոչնչացրել ենք թշնամու կորպուսի գեներալ շտաբի պետին, գնդապետ հրետանու պետին և այլ բարձրաստիճան սպաների, ովքեր մարտն են ղեկավարել։

Տավուշյան մարտերը տարբերվող մարտեր են եղել ոչ միայն ռազմավարական և տակտիկական առումով, այլ նաև առավել վտնագավոր տարբերությամբ։ Առաջին գծի անմիջապես հարևանությամբ մեր քաղաքացիական բնակչություն է եղել, որն ավելի է բարդացրել մերոնց գործը։

Իսկապես այս մարտերի մասնակիցներն անուն առ անուն արժանի են ամեն ինչի, որոշում կայացնող սպայական կազմից մինչև տեղում կողմոնորոշվող և ըստ անհրաժեշտության գործող շարքային․․․

Հաղթել ենք ու ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»

 

Լրահոս

Դիտել ավելին