Կարևոր իրադարձություններ

Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ. ԱԻՆ

14 Օգոստոս, 2020 20:57
Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ. ԱԻՆ

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին