Կարևոր իրադարձություններ

Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ Ադրբեջանից

14 Օգոստոս, 2020 20:13
Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ Ադրբեջանից

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ հանրապետությունից: Նախկին նախարարի երկրից հեռանալու սահմանափակումը կապված է ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողության արդյունքում հարուցված քրեական գործի հետ։  Հաղորդում է  Gununsesi.info լրատվական կայքը։

«Էլմար Մամեդյարովը պետք է պատասխանի հետաքննության բազմաթիվ հարցերի»,- ասել է կայքի աղբյուրը:

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովը, որը 16 տարի զբաղեցնում էր Ադրբեջանի արտգործնախարարն էր,  պաշտոնից  հեռացվեց նախագահ Ալիևի կողմից։


 

Լրահոս

Դիտել ավելին