Կարևոր իրադարձություններ

Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում. Նիկոլ Փաշինյան

14 Օգոստոս, 2020 19:29
Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումից։

Նշենք որ, վարչապետը նաև հայտնել է, որ քիչ առաջ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ է ունեցել:

«Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին»,- հավելել է վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին