Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն արձակուրդ է մեկնում

14 Օգոստոս, 2020 19:01
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:  

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ:

2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը»,- ասված է որոշման մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին