Կարևոր իրադարձություններ

Վթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին

14 Օգոստոս, 2020 14:52
Վթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 09։01-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Նարեկ Մ․, ծնված 1995 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Էդվարդ Ե․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Էդվարդ Ե․-ն հոսպիտալացվել է Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին