Կարևոր իրադարձություններ

Վահե Էնֆիաջյանն իմ ուղղությամբ չի կրակել. Արթուր Սարգսյան

14 Օգոստոս, 2020 14:16
Վահե Էնֆիաջյանն իմ ուղղությամբ չի կրակել. Արթուր Սարգսյան

Օրեր առաջ freenews.am կայքը գրել էր, թե իբր ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ատրճանակից կրակոց է արձակել Մկան անունով ոմն քրեական հեղինակության ուղղությամբ: Քաղաքացի Արթուր Սարգսյանը, ում վերագրվում է հրապարակված տեղեկությունը, այսօր հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է, որ իր վրա ոչ ոք չի կրակել և ինքը քրեական հեղինակություն չէ: Արթուր Սարգսյանը խնդրել է լրատվամիջոցներին սուտ լուրեր չտարածել, նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Վահե Էնֆիաջյանի հետ և հավելել, որ Էնֆիաջյանի շնորհիվ կանխվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին