Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոյի «վերջը» եկել է. Նա պետք է հրաժարական տա․ քաղաքագետ

14 Օգոստոս, 2020 13:23
Լուկաշենկոյի «վերջը» եկել է. Նա պետք է  հրաժարական տա․ քաղաքագետ

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում։ Տևական ժամանակ է՝ Բելառուսի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում,  խոշոր գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել և պահանջում են Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը՝ պատճառաբանությամբ, որ նախագահական ընտրությունները կեղծվել են։

«Այսօր արդեն Լուկաշոնկոյի վերջը եկել է։ Ժողովուրդը ոտքի է կանգնել և անգամ իրենց նկատմամբ իրականացվող ճնշումները իրենց հետ չեն կանգնեցնում։ Հիշեք, թե ինչ էր կատարվում օգոստոսի 10-13 ընկած ժամանակահատվածում։ Համատարած ռեպրեսիաներ, բռնություն՝ ամբողջ երկրի տարածքում։ Նույնիսկ դեպք գրանցվեց, երբ մարտական փամփուշտներով ուղղակիորեն կրակել են մարդու վրա, ինքը հիմա ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Դա խոսում է այն մասին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները, եթե չկեղծեին, բոլորս էլ հասկանում ենք՝ անհրաժեշտություն չէր լինի բողոքներն այս կարգի դաժանությամբ ճնշել, ուրեմն՝ ընտրությունները կեղծված են և Լուկաշենկոն ցանկանում է զավթել իշխանությունը»,- Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

 

Ստեփան Գրիգորյանը խոսքով՝  Բելառուսում նախկինում էլ եղել են բողոքներ՝ Լուկաշենկոյի և անարդար ընտրությունների դեմ, բայց մարդկանց քանակը, բողոքների ծավալը չի եղել այս մակարդակի։

 «Մինսկում միշտ բողոքներ լինում էին, լավագույն դեպքում մի քանի հազար մարդ էր մասնակցում, բայց տարբերությունը նա է, որ այս անգամ բողոքի դուրս եկավ գրեթե ամբողջ Բելառուսը։ Սա մեծամաշտամբ  բողոքի ակցիա է, որին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ, երկրորդ տարբերությունն այն է, որ նախկինում Լուկաշենկոն ձայներ հավաքում էր՝ այո՛, անարդար ընտրություններ էին անցկացվում, բանտ էր նստացնում գլխավոր ընդդիմադիրներին, բայց ինքը ուներ ընտրողների մեծ զանգված՝ 50 տոկոսի ավելի։ Բայց այս  անգամ ժողովուրդը շրջվեց իրենից, նա ձայներ չհավաքեց, դա է պատճառը, որ նա գնաց կեղծիքների, իսկ դրանից հետո պետք է կիրառեր ուժ, որ  ճնշեր այդ բողոքի ալիքը։

Ես պետք է ասեմ, Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձինք շատ ընտրատեղամասերից կարողացան ձայների ճիշտ հաշվարկը վերցնել, և Լուկաշենկոյի կողմը չկարողացավ դրանք կեղծել։ Այդ պրոտոկոլները նայում ես և հասկանում, որ կան ընտրատեղամասերի արդյունքներ, որտեղ այդ կինը 3-4 անգամ ավել ձայներ է հավաքել»,- ասաց քաղաքագետը։

 

Գրիգորյանն ասաց՝ ակնհայտը է, որ Լուկաշենկոն չի անցել, այդ իսկ պատճառով գնաց լայնամասշտաբ բռնությունների․ «Երբ մարդկանց հետապնդում էին ոչ միայն հրապարակներում, այլև՝ բակերում, տարբեր ռեգիոններում։ Դա նշանակում է, որ այդ ղեկավարը պետք է հրաժարական տա, քանի որ ղեկավարել նա այլևս չի կարողանալու։ Դա դարձավ էլ ավելի ակնհայտ, երբ խոշոր գործարանների աշխատակիցները գործադուլ հայտատարեցին և դուրս եկան աշխատանքից։ Սա նշանակում է, որ վիճակը լուրջ է։

Լուկաշենկոյին ոչինչ չի փրկի։ Նա խելացի կգտնվի, եթե ԵՄ կամ այլ երկրները միջնորդ լինեն իր գնալուն,  և ընդդիմադիրների հետ սկսեն բանակցություններ՝ ինչպես դուրս գան այդ ճգնաժամից։ Պետք է արտահերթ ընտրություն հայտատարեն,  եթե՝  ոչ,  ապա  հնարավոր է ՝ այն ավարտվի ավելի ծանր դեպքով»,- ընդգծեց նա։

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ կոչով դիմել ժողովրդին, Twitter- ում գրել էր «Կոմերսանտ FM ռադիոկայանը ՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին:Անդրադառնալով այս հարցին, Գրիգորյանն ասաց՝ հաշվի առնելով Բելառուսում իրականացվող իրադարձությունները, պարզ է, որ Լուկաշենկոն պետք է հանդես գա կոչով և հրաժարական տա․  «Եթե դա չլինի՝  պարզ է, որ ճգնաժամը կշարունակվի և ավելի ծանր հետևանքներ կունենա»,- ասաց նա։

Նշենք, որ Բելառուսում մինչ օրս բողոքի ակցիաներ են իրականացում ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։  

 

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին