Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

14 Օգոստոս, 2020 11:35
ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։

Մանե Թանդիլյանը 2018 թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում Թանդիլյանը ստացել էր 3636 ձայն։ Նույն ընտրատարածքում նրանից հետո ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է՝ 828 քվե։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վայր է դնում մանդատը՝ առողջական խնդիրների պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին