Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

14 Օգոստոս, 2020 08:55
ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Տեղեկացանք, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի միջև կադրային տե­ղափոխումները շարունակվում են: 

Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ Հովհաննես Ավագյանը նոր պաշտոն է ստացել Արցախի պաշտպանության բանակում և տեղափոխվել այնտեղ աշխատան­քի: 

Մենք տեղեկացանք, որ վերջինիս տեղափոխումը Պաշտպանության նախարարությունում կապում են ավելի շատ առաջխաղացման հետ, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նրան Արցախում ավելի բարձր պաշտոնի են նշանակել: 

Նկատենք, որ Արցախից Հայաստան և Հայաս­տանից Արցախ տեղափոխությունները սկսվել են վերջերս` հունիս ամսից, երբ աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: 

Դրանից հետո փոփոխություններն ակտիվացան, սակայն «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ դրանք այսքանով չեն ավարտվելու, և առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից կամ ՀՀ ՊՆ-ից այլ տեղափոխու­թյուններ ևս կլինեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին