Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

13 Օգոստոս, 2020 23:57
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 14-18-ին առանձին շրջաններում՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ oգոստոսի 14-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղոումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին